Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Եղանակը՝ հանրապետության տարածքում

Հանրապետության տարածքում մայիսի 8-9-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի +12, ցերեկը՝ +27, երեկոյան՝ +18 աստիճան ջերմություն։

*

*