Կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ

Եղանակը՝ հանրապետության տարածքում

Հանրապետության տարածքում մայիսի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երեւանում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Գիշերը կդիտվի 15, ցերեկը՝ 29, երեկոյան՝ 26 աստիճան ջերմություն։

*

*