Կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Եղանակը՝ հանրապետության տարածքում

Հանրապետության տարածքում մայիսի 23-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝  18-20 մ/վ:

Երևան քաղաքում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Գիշերը կդիտվի +14, ցերեկը՝ +24, երեկոյան՝ +20 աստիճան ջերմություն։

*

*