Կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ

Եղանակը՝ հանրապետության տարածքում

Հանրապետության տարածքում մայիսի 18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Երևանում կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Գիշերը կդիտվի +17, ցերեկը՝ +33, երեկոյան՝ +29 աստիճան ջերմություն։

*

*