Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Եղանակը՝ հանրապետության տարաածքում

Մայիսի 11-ին հանրապետության առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Գիշերը կդիտվի +12, ցերեկը՝ +25, երեկոյան՝ +22 աստիճան տաքություն։

*

*