Օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
andzrev (1)

Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են հորդառատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով։

Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ցերեկը՝ ինտենսիվ: Գիշերը կդիտվի +14, ցերեկը՝ +18, երեկոյան՝ +12 աստիճան ջերմություն։

*

*