Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։

Հանրապետության տարածքում հուլիսի 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։

Երեւանում կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Գիշերը կդիտվի +21, ցերեկը՝ +36, երեկոյան՝ +30 աստիճան ջերմություն։

*

*