Սպասվում է բարձր ջերմային ֆոն

Օդի միջին օրական ջերմաստիճանն բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
arev-eghanak

ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է․ հուլիսի 27-30-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երեւանում գիշերը սպասվում է 19-ից 21 աստիճան տաքություն, ցերեկը՝ 37-ից 38, երեկոյան՝ 35-ից 36 աստիճան։

*

*