Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 2-ից 6-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
andzrev

Սեպտեմբերի 2-ից 6-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: Գիշերը սպասվում է 21, ցերեկը՝ 37, երեկոյան 33 աստիճան տաքություն։

*

*