Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Եղանակը՝ հանրապետությունում։
andzrev

Ապրիլի 3-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 4-ի առավոտ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Լոռիում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է նշված մարզերում երթևեկելիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն։ Ջերմոցային տնտեսություններին ԱԻՆ-ը հորդորում է փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում։ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով:

Երեւանում ապրիլի 4-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև և ամպրոպ: Ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +5, ցերեկը՝ +16, երեկոյան՝ +12 աստիճան ջերմություն։

*

*