Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Եղանակը՝ հանրապետությունում։
eghanak-dzmer

Հանրապետության տարածքում հունվարի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ից փետրվարի 3-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 14-15 աստիճանով:

Երևանում ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: Գիշերը կդիտվի -3, ցերեկը՝ +6, երեկոյան՝ +3 աստիճան ջերմություն։

*

*