Ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով

Մյուս շրջաններում՝ 5-6 աստիճանով։

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` հարավ-արևմտյան` 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-3-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, մյուս շրջաններում՝ 5-6 աստիճանով։

Երեւանում օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Գիշերը կդիտվի +21, ցերեկը՝ +36, երեկոյան՝ +27 աստիճան ջերմություն։

*

*