Հանրապետության տարածքում մարտի 29-ից ապրիլի 1-ը սպասվում են տեղումներ

Ջերմաստիճանը կրկին կնվազի...
eghanak-jermastichan

Հանրապետության տարածքում` մարտի 29-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-31-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, ապրիլի 1-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 29-ի գիշերը 1700 մ-ից սկսած ձյան տեսքով, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 29-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին նույնքան կբարձրանա:

*

*