Եղանակը՝ հանրապետության տարածքում

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:
dzmer-curt-saruyc

Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի -6, ցերեկը՝ +5, երեկոյան՝ +3 աստիճան ջերմություն։

*

*