Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Եղանակը՝ հանրապետության տարածքում

Հանրապետության տարածքում հունիսի 13-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունիսի 13-ին հատկապես կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +19, ցերեկը՝ +31, երեկոյան՝ +26 աստիճան ջերմություն։

*

*