Եղանակը՝ հունիսի 20-ին

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
eghanak-caxik

Հանրապետության տարածքում հունիսի 20-ի երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երեւանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +18, ցերեկը՝ +32, երեկոյան՝ +27 աստիճան ջերմություն։

*

*