Սպասվում է անձրեւ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հանրապետության տարածքում հունիսի 19-ի գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +20, ցերեկը՝ +35, երեկոյան՝ +30 աստիճան ջերմություն։

*

*