Կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն

Հուլիսի 4-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն։
eghanak (1)

Հուլիսի 4-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 4-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը  կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը սպասվում է 23-ից 25 աստիճան տաքություն, ցերեկը՝ 38-ից 40, երեկոյան՝ 34-36 աստիճան։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները