Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Եղանակը՝ հանրապետության տարածքում։
shog,-jur

Հանրապետության տարածքում հուլիսի 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։

Կեսօրից հետո Երեւանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Գիշերը կդիտվի +23, ցերեկը՝ +34, երեկոյան՝ +30 աստիճան ջերմություն։

*

*