Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Եղանակը՝ հանրապետության տարածքում

Հանրապետության տարածքում հուլիսի 11-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի +20, ցերեկը՝ +36, երեկոյան՝ +30 աստիճան ջերմություն։

 

*

*