Հուլիսի 18-ին առանձին շրջաններում հնարավոր է անձրեւ

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 18-ին հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +21, ցերեկը՝ +37, երեկոյան՝ +34 աստիճան ջերմություն։

*

*