Հանրապետությունում կանխատեսվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Երեւանում գիշերը սպասվում է +25, ցերեկը՝ +39, երեկոյան՝ 36 աստիճան տաքություն։
taq,-eghanak

Օգոստոսի 14-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:

Հանրապետության տարածքում օգոստոսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երեւանում գիշերը սպասվում է +25, ցերեկը՝ +39, երեկոյան՝ 36 աստիճան տաքություն։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները