Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Եղանակը՝ հանրապետության տարածքում։
amar

Հանրապետության տարածքում հունիսի 21-ին առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երեւանում գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +19, ցերեկը՝ +33, երեկոյան՝ +27 աստիճան ջերմություն։

*

*