17:55 - 24.06.2018
874 Դիտում
Հունիսի 25-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երեւանում գիշերը կդիտվի +20, ցերեկը՝ +33, երեկոյան +28 աստիճան տաքություն։