Նոյեմբերի 2-ին կտեղա առաջին ձյունը

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։

Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը կդիտվի +11, ցերեկը՝ +12, երեկոյան՝ +6 աստիճան ջերմություն։

*

*