Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանի ողջ տարածքում ձյուն է տեղում։
dzyun

Հայաստանի ողջ տարածքում ձյուն է տեղում։ Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 6-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը 7-10-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևանում  ձյան տեղումները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 7-ի առավոտ, որից հետո աստիճանաբար կդադարեն: Սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Գիշերը կդիտվի — 2, ցերեկը՝ +3, երեկոյան -2 աստիճան ցուրտ։

*

*