Հայաստանի մի քանի շրջաններում փոթորիկ է սպասվում

Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։
andzrev-eghanak-ashun

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։

Ուշադրություն, ԱԻՆ-ը զգուշացնում է. Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում հոկտեմբերի 16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով կարող են վնասվել ծառեր և շենքերի տանիքներ:

Երեւանում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:  Գիշերը սպասվում է + 8, ցերեկը՝ +18, երեկոյան՝ +15 աստիճան տաքություն։

*

*