Սպասվում են ինտենսիվ տեղումներ

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով։

Հանրապետության տարածքում ապրիլի  17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում` ինտենսիվ։

Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով։

Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ։ Գիշերը կդիտվի +10, ցերեկը՝ +13, երեկոյան՝ +11 աստիճան ջերմություն։

*

*