Սպասվում է անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
qami-andzrev

Հանրապետության տարածքում ապրիլի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերին  ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-5-ը կնվազի 6-8, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երեւանում գիշերը կդիտվի +9, ցերեկը՝ +18, երեկոյան՝ +12 աստիճան ջերմություն։

*

*