Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում

Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, ապրիլի 20-ին ևս 3-4 աստիճանով։
andzrev (1)

Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ ապրիլի 17-ին տեղումները կլինեն ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով և քամու ուժգնացմամբ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, ապրիլի 20-ին ևս 3-4 աստիճանով։

Գյուղատնտեսներին տեղեկացնում ենք, որ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում»,- գրել է նա։

*

*