Երևանում ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ

Եղանակը՝ հանրապետության տարածքում։

Հանրապետության տարածքում ապրիլի 30-ին հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևելյան` 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Երևան քաղաքում ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի +12, ցերեկը՝ +24, երեկոյան՝ +19 աստիճան ջերմություն։

*

*