Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է սպասվում

Եղանակը՝ հանրապետության տարածքում։

Հանրապետության տարածքում ապրիլի 20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15 մ/վ։ Գիշերը կդիտվի +5, ցերեկը՝ +10, երեկոյան՝ +8 աստիճան ջերմություն։

*

*