Սպասվում է անձրև և ամպրոպ

Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ
eghanak-andzrev

Սեպտեմբերի 10-ին հանրապետության հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում գիշերը սպասվում է +18, ցերեկը՝ +32, երեկոյան՝ +26 աստիճան տաքություն։

*

*