Սպասվում է անձրև և ամպրոպ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
andzrev-eghanak (1)

Օգոստոսի 20-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ: Գիշերը կլինի +18+20, ցերեկը +30+32, երեկոյան՝ +26+28 աստիճան տաքություն։

*

*