Սպասվում է անձրև և ամպրոպ

Առանձին հատվածներում՝ նաև կարկուտ․․․
andzrev-eghanak

Մայիսի 28-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում գիշերը սպասվում է +15, ցերեկը՝ +30, երեկոյան՝ +24 աստիճան տաքություն։

*

*