Օդի ջերմաստիճանը կնվազի

Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
andzrev

ԱԻՆ-ը տեղեկացնում է․ հուլիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38-ից 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 25-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ին կնվազի 1-2 աստիճանով:

Երևանում հուլիսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ: Գիշերը սպասվում է 21-ից 23 աստիճան տաքություն, ցերեկը՝ 36-ից 37, երեկոյան՝ 34-ից 35 աստիճան։

*

*