Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
andzrev

Հանրապետության շրջանների զգալի մասում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 15-18-ը կբարձրանա 4-5 աստիճանով։

Երեւանում գիշերը սպասվում է +14, ցերեկը՝ +23, երեկոյան՝ +17 աստիճան ջերմություն։

*

*