Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։
eduardo-ernekyan

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: Այս մասին հայտարարվել է ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգևատրումների արարողության ժամանակ:

Արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։ Նրա Corporación América ընկերությունը զբաղվում է օդանավակայանների տնօրինությամբ, ենթակառուցվածքային, գյուղատնտեսական, էներգետիկ, առեւտրային եւ բանկային գործունեությամբ։

Ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին եւ մեծացել Արգենտինայում, հայ գաղթականների ընտանիքում։

*

*