Որոշ ճանապարհներին ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը փակ է

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
dzyun-chanaparh-merkasaruyc

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին` ժամը 19:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է:

Արագածոտնի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա 99 կուտակված ավտոմեքենա:

*

*