Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում

Դիլիջանի ոլորաններում եւ Բերդ քաղաքում մառախուղ է:
dzyun-janaparh,-dilijani-voloranner (1)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Ջաջուռի և Քեթիի ոլորաններում թույլ ձյուն է տեղում:

Ըստ ԱԻՆ ծառայության տվյալների՝  Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին ձյուն է տեղում։

Դիլիջանի ոլորաններում  եւ Բերդ քաղաքում մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

*

*