Հոկտեմբերի 25-27-ն ամենուրեք սպասվում են տեղումներ

Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց եւ ցածր հորիզոնական տեսանելիություն:
eghanak-andzrev

Հոկտեմբերի 25-27-ը բացառությամբ Երեւանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի եւ Վայոց Ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց եւ ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 23-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում, 24-ին կեսօրից հետո, 25-27-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ին էապես չի փոխվի, 24-26-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում՝

Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին երեկոյան ժամերից, 25-27-ը սպասվում է անձրև:

*

*