Վարդենիսում ձյուն է տեղում

Կան դժվարանցանելի ճանապարհներ
hrom-dzyun4

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է մարդատար, փակ՝ բեռնատարներ ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Կոտայքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

*

*