Ձնամաքրման աշխատանքներն իրականացվել են մինչև լուսաբաց

Միջբակային տարածքներ տանող ճանապարհների...
dzyan-maqrum

Դեկտեմբերի 6-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում ողջ գիշեր շարունակվել են փողոցների և մայթերի, ավելի ուշ նաև դեպի միջբակային տարածքներ տանող ճանապարհների ձյան մաքրման աշխատանքները: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից:

«Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենամեխանիզմներից բացի, աշխատանքներում ներգրավված են եղել նաև վարչական շրջանների համապատասխան ծառայությունների և համատիրությունների աշխատակիցները: Համեմատաբար ավելի առատ տեղումներ են եղել մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում:

Ձնամաքրմանը զուգահեռ իրականացվել են նաև փողոցներն աղի և ավազի խառնուրդով մշակելու աշխատանքներ՝ մերկասառույցի հնարավոր առաջացումը կանխելու նպատակով: Վերոնշյալ բոլոր աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց:

*

*