Թալինի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

Փետրվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ․․․
dzyun-yeghanak
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ  ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

*

*