ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Մի շարք տարածներում ձյուն է տեղում
dzyun (1)

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18:14-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի, Ծաղկահովտի տարածաշրջաններում, Շիրակի մարզում, Սյունիքի մարզի Գորայք գյուղում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Քաջարան և Գորիս քաղաքներում մառախուղ է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

*

*