Սպասվում են ձյան առատ տեղումներ, որոշ հատվածներում՝ բուք

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:
dzyun-buq

Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Երեւանում սպասվում են տեղումներ։ Գիշերը կդիտվի +3, ցերեկը՝ +9, երեկոյան՝ +5 աստիճան ջերմություն։

*

*