Ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել

Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում...
dznahyus

Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել: Այս մասին դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Խոսք է գնացել պայմանագրային զինծառայողի մասին, որ երեք օր առաջ ձյան տակ էր մնացել: Ես վատ լուր ունեմ՝ զինվորին մահացած են գտել: Ես ցավակցություն եմ հայտնում նրա բոլոր հարազատներին, ընկերներին և մտերիմներին»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի առաջարկով հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զինծառայողի հիշատակը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ:

*

*