Սպիտակի ոլորաններում, Գորիս-Շինուհայր ավտոճանապարհներին ձնաբուք է

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
dzyun-prkarar

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դիլիջանի ոլորաններում, Վարդենյանց լեռնանցքում, Սարավան-Զանգեր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին, Գորիս քաղաքի Թասի կոչվող ոլորաններում տեղ տեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզում առկա է ձյուն:

Սպիտակի ոլորաններում, Գորիս-Շինուհայր, Կաթնաղբյուր-Ուրասար,  Սթեփանավան-Արմանիս ավտոճանապարհներին  առկա է ձնաբուք:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

*

*