Ձմեռը Գյումրիում խնդիրներ չի առաջացնի․ վստահեցնում են քաղաքապետարանից

Ձմեռային սպասարկման համար դեռ սեպտեմբերից է պատրաստվել․․․
gyumri-dzmer

Ձմեռը Գյումրիում խնդիրներ չի առաջացնի․ վստահեցնում են քաղաքապետարանից: Շրջակա միջավայրի պահպանության բաժինը ձմեռային սպասարկման համար դեռ սեպտեմբերից է պատրաստվել՝ կուտակել անհրաժեշտ քանակի աղ ու ավազ, բահ ու բանվորական ձեռնոց: Այս մասին նոյեմբերի 22-ին ասուլիսի ժամանակ նշեց քաղաքապետարանի բնակկոմունալ ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը:

Գյումրին ունի հատկապես մեծ աղբատար մեքենաների կարիք: Տեխնիկան քիչ է, բայց ռացիոնալ կօգտագործվի՝ վստահեցրեց պատասխանատուն:

*

*