Հարութ Փամբուկչյանը Վերջին զանգի առիթով այցելել էր հարազատ դպրոց

Երգիչը նաև կատարեց «Էլ չենք լինի 20 տարեկան» երգը:

ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը մայիսի 24-ին Վերջին զանգի առիթով այցելեց իր հարազատ Նոր Արեշի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց (նախկինում` Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոց)։ Ձախ Հարութը հանդիպեց դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ, ինչպես նաև շնորհավորեց երեխաներին՝ Վերջին զանգի կապակցությամբ:

Երգիչը նաև կատարեց «Էլ չենք լինի 20 տարեկան» երգը: Հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:

 

*

*